Տեսակետ

Ամեն ինչ այդքան էլ սև ու սպիտակ չի լինում. Իոաննիսյան

Ամեն ինչ այդքան էլ սև ու սպիտակ չի լինում. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Իսկ կարո՞ղ է՝ դավաճանության գործով անցնող ԱԳՆ աշխատակից աղջիկը անգամ չգիտեր, որ իր զուգընկերը ադրբեջանցիների վրա է աշխատում:

Իսկ կարո՞ղ է՝ այդ աղջիկը չտրվեր զուգընկերոջ հետ սեքսի կադրերը հրապարակելու (ծնողներին ուղարկելու)՝ ադրբեջանցիքի ենթադրյալ շանտաժին, եթե մեր հասարակությունը այդքան հիվանդագին չվերաբերեր սեքսին:

Իսկ կարո՞ղ է՝ այս ամենը չլիներ, եթե ԱԳՆ-ում կադրերի հետ աշխատել իմանային, ու լիներ օտարերկրյա ռոմանտիկ կապերի մասին հայտնելու կարգ:

Իսկ կարո՞ղ է՝ այդ աղջկան ևս վերջը արդարացնեն, ինչպես դավաճանությունների գործերով անցնող բազմաթիվ այլ «սկանդալային» ձերբակալությունների հերոսների:

Հ.Գ. Այո, տեսականորեն նաև հնարավոր է, որ այդ աղջիկը լավ էլ գիտակցված ու ցանկանալով գաղտնիքներ է վաճառել: Բայց փորձս հուշում է, որ ամեն ինչ այդքան էլ սև ու սպիտակ չի լինում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական