Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ռուսաստանցի որոշ քաղաքագետներ քարոզչություն են տանում, իբր Իլհամ Ալիևը ուրացել է հորը՝ ՊԱԿ-ի գեներալ, ՍՍՀՄ սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ՍՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ և ՍՍՀՄ փոխվարչապետ Հեյդար Ալիևին, երբ բոլշևիկյան Ռուսաստանն անվանել է օկուպանտ:
Այդ մարդիկ կամ կրետին են, կամ իրենց հայտնի կենդանու տեղ են դրել. Իլհամ Ալիևը կրկնել է այն, ինչ գրված է Հեյդար Ալիևի ընդունած սահմանադրության նախաբանում: Իսկ Հեյդար Ալիևը ծառայել է ոչ թե Խորհրդային Միության զորացման, այլ՝ «Ազատ, անկախ և միացյալ Ադրբեջան» ծրագրի իրականացման գործին:
Մոսկվայում մի մարդ է միայն դա հասկացել՝ Միխայիլ Գորբաչովը, երբ ասել է. «Հեյդար, դու պետք է հեռանաս»:
Ոչ ոք մեղավոր չէ, որ Ռուսաստանը Գորբաչովին «դավաճան» է ասում, իսկ Հեյդարի գերեզմանին ծնկաչոք խոնարհվող Պուտինին՝ աստվածացնում:
Այնպես որ, «за что боролись, на то и напоролись»»: