Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Իբր Իսրայելը հայոց ցեղասպանությունը ճանաչեց, ոմանք էլ դա արդեն «սրբապղծություն» են համարում: Մեկն ասում է՝ Նաթանյահուն ինքը ցեղասպան է, մյուսը՝ փայլում ամենագիտությամբ, թե բա՝ մոռացե՞լ եք, Իսրայելն Ադրբեջանի զենքի մատակարարն է:
Ադրբեջանին ամենաշատ սպառազինություն վաճառել է Ռուսաստանը: Երկրորդ, եթե քաջություն ունեք, ասացեք, որ Իսրայելից Ադրբեջան մեկ ԱԹՍ իսկ չէր մտնի, եթե Միացյալ Նահանգները դեմ լիներ: Իսկ որ Նաթանյահուն «ցեղասպան է», մեկ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն է ասել՝ ի պատասխան հայոց ցեղասպանությունը անձամբ ճանաչելու մասին նրա հայտարարության:
Այնպես որ, Նաթանյահուի խոսքը հաստատ «օդի տատանում չէ»: Իսկ որ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների բարենորոգումը հրամայական է, երկու կարծիք լինել չի կարող»: