Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Փարիսեցիություն մի արեք, տիկնայք և պարոնայք: Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից ձեզնից ոչ մեկի սիրտը չի կծկվել, չի ծակել, անզոր պատեպատ ընկած՝ չի թպրտացել: Սսկվեք: Արցախը պահելու համար պետք է քաջություն ունենայինք ոչ թե «անպատճառ անկախությունը», այլ մեր պապենական հողում ապրելու իրավունքը կարմիր գիծ սահմանեինք: Ոչ թե «նոր Սարդարապատ» բեմականացնեինք, այլ անսայինք կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու կոչին: Ոչ թե անիմաստ իշխանափոխություն անեինք, այլ բանակցեինք Բաքվի հետ:
Ղարաբաղցին մի սարսռազդու խոսք ունի. «Քարը սրտիս կառնեմ, կլռեմ»: Լույս և օրհնություն նահատակների շիրիմներին: Թող հայրենի լեռները խունկ ծխեն նրանց հոգու հանգստյան համար»: