Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ո՞վ է ասում, թե Դուգինը Պուտինի «ուղեղն է»: Դուգինը Պուտինի խոսափողն է:
Ռուս-թուրքական կոնֆեդերատիվ պետության ծրագիրը մշակվել է ՊԱԿ-ի կողմից: Որպես առաջին քայլ՝ Հեյդար Ալիևը նշանակվել է ՍՍՀՄ առաջին փոխվարչապետ: Ծրագիրը տապալել է Գորբաչովի «պերեստրոյկան»՝ ՍՍՀՄ դաշնակից ընդունելով Արևմուտքին:
Երկրորդ փորձն արվել է 1991 թվականի օգոստոսին, երբ ՊԱԿ-ը պահանջել է ԽՍՀՄ վարչապետ նշանակել Նազարբաևին: Այս անգամ խանգարել է Ելցինը, իսկ չորս ամիս անց սլավոնական երեք պետությունների առաջնորդները՝ Ելցինը, Կրավչուկը և Շուշկևիչը Բելովեժյան թավուտում գրել են ԽՍՀՄ դամբանականը:
Պուտինը ՊԱԿ-ի պրոյեկտ է, բայց այս դեպքում ռուս-թուրքական կոնֆեդերացիան չի ստացվում հենց իր մեղքով. նա հարձակվել է սլավոնական ինքնության սրբության սրբոցի՝ Կիևի վրա, դավաճանել ուղղափառ Վրաստանին և քրիստոնեության օրրան Հայաստանին: Նման նենգադավ «մոր ծիծ կտրողի» ոչ մի թուրք չի վստահի:
Հ.Գ. Ղարաբաղյան շարժման բուն իմաստը Հայաստանը ռուս-թուրքական կոնֆեդերացիայից դուրս բերելն էր: Ելցինը ՊԱԿ-ի այդ «Լենին-Աթաթուրք» ծրագրին դեմ էր, մենք հաջողություն ունեցանք, որովհետև Ելցինը նաև Արևմուտքի հետ հաշտության կողմնակից էր: Պուտինը ՊԱԿ-ի, Յուրի Անդրոպովի տրոցկիստական իդեա-ֆիքսի կրողն է, Ոսկե հորդայի ապոլոգետ, դրա համար էլ կորուստներ ունեցանք: Լինել պուտինական՝ նշանակում է լինել Ոսկե հորդայի գաղափարախոս: Вот и весь, вот и весь разговор»: