Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Արդեն գրեթե մեկ օր է, ով չի ծուլանում՝ խոսում է հայ-ադրբեջանական պայմանագրից: Հիմնականում պրիմիտիվ-պոպուլիստական հարցեր են տալիս. «Ե՞րբ են ադրբեջանական զորքերը հեռանալու Հայաստանի սուվերեն տարածքից» կամ «ինչու՞ գերիների մասին խոսք չկա», կամ «ինչու՞ Արցախ վերադարձի հարցը չի լուծվում» և այլն:
Ոչ ոքի, կարծես, չի հետաքրքրում, թե Ալիևն ինչպես է ստորագրելու մի պայմանագիր, որ իր երկրի գործող սահմանադրությանն ամբողջովին հակասում է: Պայմանագրով Ադրբեջանն ընդունում է Ադր. ԽՍՀ իրավահաջորդություն, մինչդեռ սահմանադրությամբ 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջորդն է: Այս խնդիրը կողմերի միջեւ քննարկվե՞լ է, Ադրբեջանը սահմանադրությու՞ն է փոխելու, թե Սահմանադրական դատարանն առանձին վճիռ է կայացնելու, որ ԱԴՀ իրավահաջորդությունը զուտ սիմվոլիկ է, իրավա-քաղաքական հետևանքներ չի ենթադրու՞մ:
Հարցերի հարցը սա է, համաձայնագրի տասնյոթ հոդվածներում և նախաբանում Հայաստանի համար վտանգավոր ոչինչ չկա: Իսկ ահա նշված խնդիրը կարող է բարդություններ բերել»: