Տեսակետ

Ստեփանակերտի չքաղաքական վերնախավը նողկալի նարատիվ է շրջանառության դրել. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Ստեփանակերտի Չքաղաքական վերնախավը Վաշինգտոնի հանդիպումից հետո մի նողկալի նարատիվ է շրջանառության դրել: Իբր Արցախն ինն ամիս շրջափակման, պաշարման զրկանքներ է կրել, ենթարկվել ահաբեկչական պատերազմի, վերապրել բենզապահեստի պայթյունի արհավիրքը, որպեսզի Հայաստանը Սյունիքով Ադրբեջանին «միջանցք չտրամադրի», իսկ այսօր հարյուր հիսուն հազար բռնատեղահանվածներ հիասթափված են և հուսահատ:  

Վերագրումներ չանեք, տիկին պարոնայք, Արցախը ձեր քաղաքական տհասության, սնափառության, անսահման ու անպարագիծ ընչաքաղցության, շահամոլության եւ Ոսկե հորթի հանդեպ մոլեռանդ պաշտամունքի զոհն է»: