Տեսակետ

ՀՀ տարածքով անցնող բոլոր ճանապարհները կլինեն ՀՀ իրավազորության տակ. Գրիգորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Սուտ, կեղծիք ու մանիպուլյացիա է, թե Հայաստանը համաձայնել է կամ կհամաձայնի որեւէ «միջանցքային» լուծման:
Ճշմարտությունն է.

Հայաստանը կգնա պայմանավորվածության, որը կներառի մշտապես մեր կողմից հրապարակային հնչած սկզբունքները, այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա, փոխադարձության սկզբունքով ապաշրջափակում:

Այսինքն՝ ցանկացած ենթակառուցվածք, որը կանցնի ՀՀ տարածքով, գործելու է ՀՀ օրենսդրության համաձայն:

Նաև, փոխադարձությունը ենթադրում է, որ եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, ապա բացվում են նաև Հայաստանի համար:

Շեշտում եմ, Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները, այլ ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ իրավազորության տակ, ՀՀ օրենսդրությանը լիարժեք համաձայն:

Ով ասում է հակառակը, կամ տեղեկացված չէ, կամ աշխատում է ընդդեմ Հայաստանի: Երրորդ տարբերակ չկա»։