Տեսակետ

Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է.

  • ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա։ Այսինքն, մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:
  • ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն, եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով: 

Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված՝ ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»: