Տեսակետ

Ադրբեջանը ստացել էր արտանահանման ընդհանուր եկամտի 22%-ը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«1994 թվականի «դարի պայմանագրով» Ադրբեջանը ստացել է իր սուվերեն տարածքում արդյունահանվող նավթի արտանահանման ընդհանուր եկամտի 22%-ը տնօրինելու իրավունք, իսկ Բաքու-Ջեյհան խողովակաշարի կառավարման օպերատորը  բրիտանական BP-ն է: 

Բայց Ադրբեջանի տնտեսական զարգացման, բանակի սպառազինման, արտաքին քաղաքականության գրավականը հենց այդ գործարքն է»: