Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Միջին Արևելքի կես միլիոն հայությունը մաղվել-սպառվում է: Ինչու՞:
1975թ. տեղի հայկական ուժերին ո՞վ մղեց Պաղեստինի մաֆիոզ առաջնորդ, չալմայագլուխ Յասիր Արաֆաթի գիրկը, հայ ժողովրդին սիոնիզմի զոհ և Իսրայելի երդվյալ թշնամի հռչակեց: Մի նարատիվ, որ առ այսօր էլ կենդանի է:
Ոչ ոք չի մոռացել, թե Հայաստանի անկախության առաջին շրջանում ով, ում ձեռքով և ինչու էր շրջանառության մեջ դրել իշխանության «թրքա-մասոնա-ջհուդական ծագման» քարոզչությունը»: