Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Մուսաֆա Քեմալը հայ ժողովրդի թշնամի՞ն է: Այո, անկասկած: Բայց բոլշևիկյան Ռուսաստանը Հայաստանի դեմ Աթաթուրքի հարձակումից մեկուկես ամիս առաջ օկուպացրել է Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը:
Ես կույր ատելության, տոտալ ռուսաֆոբիայի կողմնակից և ջատագով չեմ, բայց մենք ինչու՞ ենք շարունակում հավատալ, որ եթե «ռուսը չլինի, թուրքերը մեզ հում-հում կուտեն»:
Չէ՞ որ հարյուր տարվա մեջ թուրքերը մեզ երկու անգամ, այո, «կերել» են, բայց՝ ռուսական «դանակ-պատառաքաղով»»: