Տեսակետ

ՀԷՑ-ի գնումների գործընթացին մասնակցել է բացառապես 2-3 ընկերություն. Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ՀԷՑ-ը օրեր առաջ հայտարարել էր երկու ԳՆՄԱՆ գործընթացների (նախագծային ծառայություններ և մալուխ) պատշաճ իրականացման համար անհրաժեշտ գնահարցմանը նախորդող փուլի մեկնարկի մասին՝ ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ իրականացնելու եւ առավելագույն ներառական ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ապահովելու համար։

Այս պահի դրությամբ արդեն ունենք ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից մասնակցայնության հետեւյալ պատկերը՝

  • Նախագծային ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացներում գնանշմանը մասնակցելու հայտ են ներկայացրել 14 ընկերություն,
  • Մալուխների ձեռքբերման գնման ընթացակարգի գնանշման փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել 12 ընկերություն։

Վերջնաժամկետին դեռևս կա գրեթե 2 օր:

Խնդրում եմ բոլոր շահագրգիռ տնտեսվարողներին՝ սահմանված կարգով դիմել ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանմանը՝ նախատեսվող լայնածավալ գնումների և մատակարարումների գործընթացներում ներգրավվելու եւ մրցակցության օբյեկտիվ պայմաններում համագործակցելու համար։

Հ.Գ. Փաստ է, որ վերջին տարիներին ՀԷՑ-ի այս գործընթացներում ներգրավված են եղել բացառապես 2-3 ընկերություններ՝ խիստ «առանձնահատուկ և արտոնյալ» հանգամանքներով պայմանավորված։
Հ.Գ.1. Ո՞վ էր ասում՝ այս գործընթացը վնասելու է ներդրումային միջավայրի զարգացմանը. ՓԱՍՏՆ այն է, որ դեռևս սաղմնային փուլում՝ այն ակնհայտորեն մեծ լիցք է հաղորդել ոլորտի տնտեսական ակտիվությանը»։