ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը գրում է.
«Այսպիսով, իմ, Արուսյակ Մանավազյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն ընդունվեց Ազգային ժողովի կողմից ս.թ. մայիսի 14-ին և միտված էր խթանել էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցությունը և ընդլայնել դրա մրցակցային հատվածում առևտրի մասնակիցների շրջանակը, կիրառության մեջ տվեց իր առաջին արդյունքները.
Մոնոպոլ դիրքի ձգտող մատակարարի ծավալների նվազում մոտ 3 անգամ,
Ազատականացված շուկայում 44 որակավորված սպառողի առկայություն նախկին 16-ի փոխարեն:
Բարեփոխումները շարունակական են լինելու»: