«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ուրեմն, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Հունգարիան ու Բուլղարիան Սև ծովի տակով բարձրավոլտ գիծ են քաշելու՝ էլեկտրացանցերն իրար միացնելու համար: Դա շատ մեծ հնարավորություն է բոլոր այդ երկրների էներգետիկ կայունության ու զարգացման համար:
Իրազեկ քաղաքացիների միավորումում ուսումնասիրեցինք ու պարզեցինք, որ Հայաստանը, որքան էլ ուզում էր դրան մասնակցել, դուրս մնաց այս պրոյեկտից (հղումը՝ մեկնաբանությունում):
Ծրագրին միանալը էապես կավելացներ Հայաստանում արևային և ատոմային էլեկտրաէներգիայի եկամտաբեր հզորությունների ստեղծման պոտենցիալը:
Բայց դա, կարծես, տեղի չի ունենալու: Ընդ որում, դրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչություն չունի ու 10 տարի է՝ չի կարողանում սկսել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հաղորդագծերի կառուցումը (որի փողը վաղուց կա, տոկոսը «ֆռում» է):
Հ.Գ. Մի զարմացեք, Իրազեկ քաղաքացիների միավորումում ավելի շատ աշխատող կա, քան գործադիր իշխանությունում՝ էներգետիկ ոլորտով զբաղվող (ՏԿԵՆ աշխատակից): Դա այս կառավարության ամենատապալված ոլորտներից է»: