Տեսակետ

Ի՞նչ «քաղաքացիական պատերազմ» են գուժում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ կամ գոնե անկայունություն կլիներ, եթե ինստիտուցիոնալ ընդդիմությունը վարչապետի իմպիչմենթի հարցը սահմանված ընթացակարգով տաներ Ազգային ժողով, իսկ արտախորհրդարանական ուժերն էլ նրան օգնեին եւ փողոցը գեներացնեին կամ «Լաոյին արթնացնեին» եւ գոնե հիսուն հազար մարդով պահանջեին Փաշինյանի հրաժարականը: Նման իրավիճակն, իրոք, կպահանջեր քաղաքական հանգուցալուծում կամ պայմանավորվածություններ: Վարչապետի հրաժարականի իրավական գործընթաց չկա, «Լաոն լուռ է», իսկ Եկեղեցին քաղաքական սուբյեկտ չէ: Ի՞նչ «քաղաքացիական պատերազմ» են գուժում»: