Տեսակետ

Երեք մեծ սուտ Կարապետյանների նոր քաղաքական ուժի կողմից. Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ԵՐԵՔ ՄԵԾ ՍՈՒՏ Կարապետյանների «Նոր քաղաքական» ուժի կողմից։

Ստորև մտքերը ասել է Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի որդի Նարեկ Կարապետյանը։
ՍՈՒՏ
Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվող առաջին ֆեյք միջոցը լինելու է այն, որ Ռուսասատանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը:
ՃԻՇՏ
Կարծում եմ մեր քաղաքացիները շատ լավ հասկանում են, որ ՌԴ-ում պետական և հատկապես Գազպրոմի գնումներով դոլարային միլիարդատեր դարձած մարդը ինչքան անկախ է ՌԴ իշխանություններից։

ՍՈՒՏ
«Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այս հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներից մինչ այսօր, չի կարող էֆեկտիվ լինել 2030 թվականին: Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր. քաղաքականացրել են պետական կառավարումը»,- նշել է նա:
ՃԻՇՏ
Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը կարկառուն ՀՀԿ-ական է, 1999-2008թթ. եղել է պատգամավոր պատգամավոր ՀՀԿ խմբակցությունում, կարճ ժամանակ նաև խմբակցության ղեկավար: 2008-2011 եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ 2012-2018թթ. կրկին եղել է պատգամավոր ՀՀԿ կողմից։ Հիմա ինձ խնդրում եմ ասեք, այս մարդիկ ՀՀԿ կամ «նախկինների» հետ կապ ունեն, թե՞ ոչ։

ՍՈՒՏ
«Երրորդ ֆեյքի մասին կուզենայի ասել, ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է. Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ պետք է Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նույն էլ, ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»,- հավելել է Կարապետյանը:
ՃԻՇՏ
Նախ վարչապետը նման բան չի ասել, նա ասել է, որ ինքը ՀՀ վարչապետն է և ոչ թե համայն հայության, ինչը հենց այդպես էլ կա։ Եվ երկրորդ Սփյուռքը տարեկան 5մլրդ դոլար չի ուղարկում Հայաստան, դա ԲԱՑԱՀԱՅՏ սուտ է»։