Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Հայաստանի առևտրային բանկերը 2025 թվականի առաջին կիսամյակում ստացել են 201 միլիարդ դրամի, այսինքն, ավելի քան 500 միլիոն դոլարի զուտ շահույթ:
Հայաստանի տնտեսությունն ու քաղաքացիները շարունակում են սպասարկել բանկային ոլորտի գերշահույթները:
Ես ոչինչ չունեմ բանկային ոլորտի դեմ: Ավելին, ոլորտը համարում եմ տնտեսական օրգանիզմի կարևոր մասերից, որի առողջությունն իսկապես կարևոր է ընդհանուր տնտեսական օրգանիզմի համար:
Բայց տվյալ պարագայում կա վիճակ, երբ ամբողջ օրգանիզմն է աշխատում մի «օրգանի» գերշահույթների համար: Նորմալ չէ, երբ տնտեսության մեջ բանկային ոլորտը տարիներ շարունակ ստանում է կանոնավոր գերշահույթներ, իսկ, օրինակ, արտահանման, արդյունաբերական սեկտորում արձանագրվում է նվազում, փոքր ու միջին բիզնեսի համար արձանագրվոում է հարկային բեռի ավելացում, երկրում արձանագրվում է արտաքին ներդրումների նվազում:
Դա արդեն բոլորովին չի խոսում առողջության մասին, այլ տնտեսության հանդեպ բանկային համակարգի դոմինանտության, որին, իր տնտեսական քաղաքականությամբ, նպաստում է կառավարությունը»: