Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Էն կեղծ նարատիվներին, թե «ամեն տեղ կարելի է հայ մնալ» կամ «ամենայն հարգանք սփյուռքահայությանը, Հայաստանը նաև նրանց տունն է», վերջ տալու ժամանակն է:
Հայաստանը «բաց երկնքի տակ թանգարան» չէ, ոչ էլ՝ «ծիրանատեսի» և «գառ ուտելու» զբոսախնջույքավայր: Հայաստանը պետություն է, ունի երեք միլիոն քաղաքացի, որ ընտրում են իշխանություն, վաղը կարող են սահմանադրություն փոխել-չփոխել, եկեղեցի գնալ-չգնալ, կառավարության հրաժարական պահանջել-չպահանջել, դաշնակիցներ ունենալ, հարևանների հետ հարաբերությունները կարգավորել:
Աշխարհի մնացած 6-8 միլիոն հայերը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կանադայի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի կամ Ավստրալիայի և Կանարյան կղզիների քաղաքացի են: Այս իրականության փոխադարձ ընդունման դեպքում Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններն ավելի անկեղծ կլինեն, Հայաստանի հետ սփյուռքահայության կապն՝ ավելի փոխաշահավետ»: