Տեսակետ

Ով խոսում է «միջանցք տալու» մասին, առաջին տվողը հենց ինքն է. Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ինձ կարո՞ղ եք բացատրել այդ ինչպես է ստացվում, որ արդեն մի քանի տարի է մենք ինչ-որ արտատարածքային միջանցք ենք անընդհատ «տալիս» ինչ-որ մեկին, բայց այդպես էլ դեռ չենք տվել ոչինչ ու ոչ մեկին։ Թե՞ արդեն տվել վերջացրել ենք, բայց թաքուն ենք պահում։

Ինչքա՞ն կարելի է տուրք տալ անմեղսունակության այս արշավին միշտ նույն շրջանակների կողմից։

Ուրեմն լավ իմացեք՝ ով խոսում է «միջանցք տալու» մասին, առաջին տվողը հենց ինքն է և հենց իրենք են ուզում, որ արտատարածքային միջանցք տրվի Հայաստանում այլ երկրի։

Իսկ մենք անդադար ոչ միայն կրկնել ենք այլև արել ենք այն ինչ կրկնել ենք։ Մենք պատրաստ ենք մեր բոլոր ճանապարհները բացել նաև մեր մյուս երկու հարևանների համար փոխադարձության, հավասարության, երկրների իրավազորության և սուվերենության սկզբունքների հիման վրա, ինչպես դա հիմա էլ իրականացվում է մեր մյուս երկու հարևանների հետ։ ՎԵՐՋԱԿԵՏ»։