Տեսակետ

Իսկ ինչո՞ւ չդիմել Գյումրիի քաղաքապետ Վարդանիկին. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լինել լիբերալ կուսակցության նախագահ, անդամակցել Եվրոպայի լիբերալ կուսակցությունների դաշինքին, կուսակցության ծրագրում ամրագրել Հայաստանի ԵՄ անդամակցությունը, բայց իրականում ամբողջ ուժով պայքարել Սյունիքում ռուսական ռազմաբազա հիմնելու և եվրոպացի դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու համար, իսկ հետո էլ նամակ գրել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Բագրատ Գալստանյանին, Միքայել Աջապահյանին ու Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջով։ 

Իսկ ինչո՞ւ չդիմել Գյումրիի քաղաքապետ Վարդանիկին, կամ վերջինիս հետ միասին ավելի ուղիղ՝ 102-րդ ռազմաբազայի հրամանատարին՝ շրջանցելով Պուտինին, Լավրովին, Կիրիենկոյին. միանգամից, ուր պետք է։

Իսկ ավելի անկեղծ՝ թութուն ցանեք, թութուն»։