Տեսակետ

ՀՅԴ-ն «կրակում է իր ոտքին». Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«90-ականներին Հայաստանում Դաշնակցության դեմ քաղաքական հետապնդում չի եղել: Քրեական գործեր հարուցվել են առանձին դաշնակցականների նկատմամբ, կայացվել են դատական վճիռներ, որ օրենքով սահմանված կարգով մտել են ուժի մեջ եւ երբեք չեն բեկանվել:

Ազատազրկման դատապարտված դաշնակցականները պատժի կրումից ազատվել են նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ՝ «իրավիճակի փոփոխության կապակցությամբ»: Այսօրվա իրավիճակը համեմատելով անցյալ դարավերջի հետ՝ ՀՅԴ-ն «կրակում է իր ոտքին»: Թե ի՞նչ նկատառումներով է դա արվում՝ Դաշնակցության խնդիրն է, բայց մշակված քաղաքական նարատիվը հաստատ նրա օգտին չէ»: