ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Երբ որ մեր իրավապահները նման արսենալներ են գտնում դաշնակների կամ այլ «փրկիչների» տներում, նրանք մի հիստերիա են բարձրացնում, թե բա ճայթուկը վաճառում են խանութներում, զենքերն օրինական են, կապի միջոցները արգելված չեն և այլն և այդպես շարունակ, չնայած այս դեպքում մարտական նռնակը ոչ մի կերպ օրինական չի կարող համարվել։
Ասենք ժողովուրդ ջան, էս տեսակի «օրինական» առարկաների արսենալներ ինչու՞ մեր ու ձեր տներում չկա, այլ միայն «հայրենիքի փրկիչների» տներում կա։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև իրենց համար հայրենիք չկա, իրենց համար կա միայն իրենց քրեաօլիգարխիկ խմբակի նեղ շահը, որի համար պատրաստ են պայթեցնել, գյուլլել, վառել և այլ ահաբեկչություններ անել, այդ թվում հենց իրենց կողմնակիցներին։
Իսկ երբ այս ամենը դիտարկում ես կանխված ահաբեկչության ու ռազմական հեղաշրջման համատեքստում, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ի դեպ դաշնակները նույն ծրագրերը ունեին դեռ 90-ականներին, դրա համար էլ կրկին բազմաթիվ ձերբակալություններ եղան այն ժամանակ և դատապարտումներ և միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ նրանցից շատերը հայտնվեցին ազատության մեջ»։