ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Լրագրողն այսօր հարց ուղղեց, թե ինչից եմ «վրդովվել», որ երեկ հրապարակում եմ արել...
Հարցն ապշեցնում է ինձ, իհարկե:
Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի դեմ ահաբեկչական գործողությունների նախաձեռնումը ոչ թե վրդովվեցրել է, այլ խաթարել մարդկության վերաբերյալ ունեցած պատկերացումները:
Տարակուսելի է. այդ ինչպե՞ս է, որ հարց տվողներին չի վրդովվեցնում`
1. սեփական ժողովրդի դեմ ահաբեկչություն անելու նախաձեռնությունը
2. մարդկանց «պատերի տակ գյուլլելու» անհագ ցանկությունը
3. անմեղ մարդկանց զոհելու պատրաստակամությունը
4. մեր պետությունը կազմաքանդելու ցանկությունը
5. ժողովրդին «խորը անասուն» ու «էշ» ընկալելը
6. Քրիստոնեության ու հոգևորականության հետ աղերս չունեցող պիղծ, փարիսեցի վեղար հագած տեռորիստների արարքները:
Ի դեպ, մի հետաքրքիր դիտարկում էլ.
Որքա՜ն հարգալից ու հանգիստ էին երեկ որոշ լրագրողներ «ընդդիմադիրներին» հարցեր ուղղելուց. ձեր մեդիա-տեռորի զոհը միայն իշխանության ներկայացուցիչներն ու քաղաքացինե՞րն են...»։