Տեսակետ

Մի չկայացած բժիշկ պետական հեղաշրջման շահառու է հանդիսացել. Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մի չկայացած, բայց իր մասին շատ մեծ կարծիք ունեցող բժիշկ կա՝ Թամամյան Գևորգը, ով գրեթե 6 տարի առաջ «քաջաբար» խափանեց իմ հերթական մամուլի ասուլիսը, որը պատրաստվում էի տալ Արյունաբանական կենտրոնում, քանի որ դրանից օրեր առաջ ազատել էի մեկ այլ կենտրոնի՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենին, ով նրա ընկերն էր և նախկին ռեժիմի ներկայացուցիչ և ով իր ղեկավարած կենտրոնը տանում էր սնանկացման, որպեսզի մասնավորեցներ այն։

Իմ ասուլիսը խափանելուց հետո հենց ինքը ասուլիս տվեց՝ այդ ժամանակ գործող առողջապահության նախարարի հասցեին ինչ ասես ասելով, ինչ լուտանք ու վիրավորանք ասես հասցնելով, որոնք ես իհարկե կուլ տվեցի, քանի որ նախ չէի իջնելու իր մակարդակին և քանի որ իմ մի շարք գործընկերներ այդ պահին այդքան էլ լավ չէին ճանաչում սույն անձին։

Հիմա նա փաստորեն նաև ահաբեկչություններով լի պետական հեղաշրջման շահառու է հանդիսացել և դրա հաջողության դեպքում պետք է նշանակվեր առողջապահության նախարար, որ հավանաբար փորձեր բուժեր հեղաշրջման արդյունքում վառված, կամ հաշմված մեր քաղաքացիներին։

Գրեթե վստահ եմ նաև, որ նա հեղաշրջման պլանավորման մեջ դերակատարում է ունեցել, քանի որ անցյալ տարի պոկ չէր գալիս «սրբազան» կոչեցյալ Գալստանյանի փեշից և հուսով եմ իրավապահները կքանդեն ողջ կծիկը։

Кина не будет ребята. Кино не начавшись закончилось»։