Տեսակետ

«Օտարերկրյա ուժային կենտրոնները» քեզ էլ չեն փրկի. Ռուբինյան

«Օտարերկրյա ուժային կենտրոնները» քեզ էլ չեն փրկի. Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Իսկ այ հիմա, սրբազան, «օտարերկրյա ուժային կենտրոնները» քեզ էլ չեն փրկի: Հիմա արդեն կշփվես բացառապես հայկական ուժային կենտրոնների հետ:

Կտրիճ Ներսիսյան, շտապ հայտարարություն ընդունեք, պաշտպանեք ձեր օրհնությամբ գործող սրբազանի` մարդկանց գյուլլելու սուրբ իրավունքը, ասեք, որ գյուլլողին բացահայտելը հարձակում է եկեղեցու վրա: Փարիսեցիներ:

Թե բա «խորը անասուն ազգը»: Էդ որ ձեզ քրիստոնեաբար թույլ ենք տալիս մեզ հոտ անվանել, երևի սխալ հետևություններ եք արել, հա՞: Իրականությունից կտրվել եք, հա՞: Ոչինչ, հիմա ձեզ ազգը ցույց կտա` ով ով է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական