ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Այս պատմությունը սոսկ իշխանության դեմ ուղղված արշավի, իշխանափոխության կամ իշխանազավթման մասին չէ։ Այս պետականաքանդ խմբակը պարզապես չի ընդդիմանում իշխանություններին, նրանք ատում են Հայաստանը, Հայաստանի ժողովրդին, մեր ազգային արժեքներն ու սրբությունները։
Հոգևորականի քողի տակ թաքնված մարդատյաց հրեշը բացահայտում է իր իրական դեմքը»։