Տեսակետ

Մաս են կազմել այդ կլանի և հիմա բոլորով ոռնում են. Թորոսյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Եթե մի փոքր վարժություն անենք և հերթով թվարկենք վերջին ժամանակներս ուխտադրուժ եկեղեցական սպասավորներին պաշտպանած բոլոր անձանց, ապա Հայաստանը մինչև 2018թ. տարիներով կեղեքած մաֆիոզ կլանի պատկերը խիստ ամբողջական կլինի: Օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, որ այդ թալանն ու կեղեքումը, տեղի է ունեցել հենց այդ ուխտադրուժներ սպասավորների «օրհնանքով» և իրենք էլ հենց մաս են կազմել այդ կլանի և հիմա բոլորով ոռնում են (կներեք այս բառի համար, ավելի հարմարը չգտա), որպեսզի վերադարձնեն կորցրածը` մեր երկիրն ու ժողովրդին անխնա թալանելու և կեղեքելու իրենց հնարավորությունը:

Իհարկե այդ ամենն արվել է նաև հյուսիսային բարձր հովանու ներքո և դրա ապացույցներն ամեն օր ենք տեսնում: Օրինակ երեկ Մոսկվայի Կարմիր հրապարկից սելֆի անող փեսա Միշիկը աջակցություն հայտնեց «մի փոքր խմբակի հետ իր ձևերով հարցեր լուծող» Սամվել Կարապետյանին, իսկ այսօր ռուսական պետական մեդիաները ինչ-որ անհեթեթ լուրեր տարածեցին ադամանդ գողանալու մասին ու դա կապեցին մեր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: