Տեսակետ

Ի՞նչ են անելու. Հայաստանի ղեկավարությա՞նն են պատրաստվում թույնել․ Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններին։ 

«Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ օրինական իշխանության դեմ բռնության գործադրման ավետում։ Ի՞նչ են անելու։ Այսինքն, Պապ թագավորի օրինակը բերելով՝ Հայաստանի ղեկավարությա՞նն են պատրաստվում թույնել՝ օտար ուժերի կողմից Լյուբլյանկայում և այլ տեղերում ծվարած, թե՞ ինչ-որ ջոկատներ են ստեղծելու, գնան՝ եկեղեցին պաշտպանեն ապօրինի»,- ասել է Թորոսյանը։ 

Նա նշել է, որ Հայաստանի ինստիտուտները ոչ միայն խոսքով, այլև գործով կարձագանքեն ցանկացած նման խոսքի և գործողության։