Տեսակետ

«Այս մարդիկ կենդանի, բայց քաղաքական դիակ են». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ լրագրողների հետ  այսօրվա զրույցին։

«Այ տեսեք, օրինակ Իշխանը Սաղաթելյան, որ սենց բաներա ասում, ինքն ի՞նչ, դե՞մ է, որ Բաքվի ջարդերից կամ Սումգայիթի ջարդերից փախած հայերը վերադառնան իրենց տները և հայերի վերադարձի մասին խոսելիս միայն Ղարաբաղի հայերի մասին է պատրաստ խոսել, թե՞ իրա դաշնակ ուղեղով մտածում է, որ, եթե ասի Ալեն Սիմոնյանը Բաքվում կարա ապրի, դրանով ինքն ուժեղ տղու կերպար է ստանում` նույնիսկ դաշնակցության լիդերի, ու մարդիկ կմոռանան ոնցա թե՛ նիստերի դահլիճում, թե՛ փողոցում փախնում, որ հանկարծ իրան բան չլինի: Չէ՛, չէ՛, սա ուղղակի վառ ապացույցն է, որ ասելիք չկա. այս մարդիկ ասելիք չունեն, այս մարդիկ կենդանի, բայց քաղաքական դիակ են մեր քաղաքական դաշտում: Ու թե՛ սա, թե՛ իրա կողքինները չեն հասկացել, որ ամեն իրենց ասածին մի 10 հատ պատասխան են ստանալու, ամեն վիրավորանքին 10 հատ վիրավորանք են ստանալու: Ու թող հետո իրանց հանգստացնեն, ասեն` մեր մի ելույթը այդքան աղմուկ բարձրացրեց` ձև անելով, որ չեն լսել, թե իրանց ինչ են ասում»,- գրել է Սիմոնյանը։