Տեսակետ

Կրկին փորձեք, մեկա բան չեք գտնելու. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա անգամ չի կարողանում իրեն վերագրվող 4 միլիարդ դոլարից ակնհայտ դարձած 200.000.000 դոլարը, բացատրի, թե որտեղից իրեն։ Կիսվում է Թագուհի Թավմասյանի «Ժողովուրդ» թերթի նյութով, ով 300 հատիկ թերթ ծախելով 3 բնակարան է գնել, հիմա ապատրաստվում է 4-րդը գնել: Հետաքրքրվում են, թե ում եմ ես 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել:

Նույն Թագուհին նաև փորձում էր հասկանալ, թե ում եմ «Մանկան» խանութից խաղալիքներ նվիրել:

Ասեմ, շատ չտանջվեք, թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա, ինչպես օրինակ ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ: Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում և ստանում ինչը նորմալ է: Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում է ԱԺ թանգարան կամ պետ. գույք:

Իսկ «Մանկան» խանութից մեծ քանակով նվերներ արել եմ երեխաներին՝ Գյումրու դպրոց այցելելիս ու էլի շատ ու շատ հայ բալիկների:

Կրկին փորձեք, հա փորձեք, մեկա բան չեք գտնելու»։