Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և ԱՄՆ-ն հանել են Ուկրաինային մատակարարվող հրթիռներով հարվածների հեռահարության արգելքները:
Որքանո՞վ է սա իրական, և որքանով՝ քարոզչական, միարժեք ասելը իհարկե բարդ է:
Բայց, բոլոր դեպքերում սա ոչ թե նշանակում է Ուկրաինայի ուժի ավելացում, այլ Ուկրաինայի հանդեպ ավելի մեծ ուժի կիրառման լեգիտիմացում:
Պատերազմը դեռ կշարունակվի:
Եվրամիությունը չունի պատերազմը կանգնեցնելու մոտիվ, որովհետև դրանով կարող է թուլանալ Պուտինի հրեշավոր կերպարը, որը Եվրամիության առաջատար էլիտաներին հնարավորություն է տալիս, այդ կերպարը շահագործելով, ազդեցության շերտ տարածել հանրությունների վրա:
Զելենսկու համար պատերազմը կանգնեցնելը կնշանակի իշխանության և անգամ կյանքի կորստի շատ մեծ վտանգ:
Պուտինի համար պատերազմը դադարեցնելը կառաջացնի խնդիր, թե ինչպես կառուցել հետպատերազմյան հասարակությունն ու տնտեսությունը:
Թրամպի համար Ուկրաինան կանգնեցնելը նախընտրական խոստում էր, միաժամանակ նաև՝ ռեսուրսների խնայողության հնարավորություն: Բայց երբ նա կարողացավ հասնել Ուկրաինայի հարցում հանածոների գործարքին, պատկերը փոխվեց, և հիմա Թրամպն արդեն գործում է այլ տրամաբանությամբ՝ բուն բեռը թողնելով Եվրոպայի վրա»: