Տեսակետ

Լավրովի այցից անմիջապես հետո Իրանի դեսպանը կրկին հայտարարեց. Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Լավրովի այցից անմիջապես հետո Հայաստանում ԻԻՀ դեսպանը կրկին հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Զուգադիպությո՞ւն էր սա, թե՞ հերթական ազդակ, որ Լավրովը կուլիսներում անդրադարձել է այդ հարցին։

Իրականում, Լավրովի այցը չէր սահմանափակվում միայն տարածաշրջանային կոմունիկացիաների թեմայով։ Հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա վիճակը, ինչպես նաև ռուսաստանամետ ուժերի «օդիոզ» ընկալումը հանրության լայն շերտերի շրջանում, անկասկած մտահոգում են Մոսկվային։

Ռուսական կողմը փորձում է հասկանալ, թե ներկայիս իշխանությունն ինչպիսի միջնաժամկետ քաղաքական ծրագրեր ունի, հատկապես, ռուսական ինտեգրացիոն կառույցների հետ հարաբերությունների մասով։

Ինչ վերաբերում է Իրանի դեսպանի հստակ դիրքորոշմանը, այն դժվար է համարել պատահական հայտարարություն։ Իրանը մշտապես ընդգծում է իր դեմ լինելը ցանկացած «միջանցքային» լուծման, որը կարող է փոխել տարածաշրջանի հակակշիռները կամ ազդել իր ռազմավարական շահերի վրա։ Հետևաբար, հնարավոր է՝ Լավրովի այցի ընթացքում այս հարցը քննարկվել է նաև երկկողմ կամ եռակողմ ֆորմատներով, և Իրանը, իր հերթին, փորձել է կրկին հանրային հարթակներում ամրագրել իր դիրքորոշումը»։