ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձը, իմ խորին համոզմամբ, այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգության իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը: Մարդը, ով հանրային անվտանգությանբ է զբաղվում, ունի նման պատասխանատվություն, կա՛մ պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ պատասխանատվություն կրի, և, կրկնեմ, իմ խորին համոզմամբ, այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները»։