Տեսակետ

Հիմա որ ասես՝ հայերը «Ազգային սահմանադրություն» են ունեցել, հայ քաղքենին հակադարձելու է

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Ուրեմն շուրջ կեսդարյա զինված պայքարից, տասնյակ հազարավոր զոհեր տալուց հետո, երբ իրենց առաջնորդը՝ ցմահ, հազարավոր մարտական ընկերներ երկարաժամկետ ազատազրկման են ենթարկված, քրդերը որոշել են PKK-ն լուծարել, զինաթափվել ու փոխարենը ոչինչ չստանալ, իսկ երիտասարդ հայ թյուրքագետն ասում է, որ քրդերը քաղաքական գործոն են դարձել: Հիմա որ ասես՝ Օսմանյան Թուրքիայում հայերը «Ազգային սահմանադրություն» են ունեցել, հայ քաղքենին հակադարձելու է.

-Ուզում ես ասել, որ թուրքերը ռուսներից լա՞վ են:

-Ոչ, հարգելի տիկին/պարոն, պատմական իրողությունն եմ արձանագրում, մոռացության մատնված փաստը:

Իսկ եթե լուրջ, ապա ինձ ավելի շատ մի բան է հետաքրքրում. PKK-ի լուծարումից հետո Էրդողանը կանցնի՞ Ադրբեջանում փաստացի քրդական իշխանության ապոմոնտաժմանը: Չնայած գործադրած ջանքերին՝ դա նրան մինչ այժմ չի հաջողվել»: