Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Պետության «պոտենցիայի» աղբյուրը իշխանության լեգիտիմությունն է: ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի շոկային վերդիկտը չէր լինի, եթե դրան չնախորդեր Ազգային ժողովի վրա Վազգեն Մանուկյանի կազմակերպած՝ սեպտեմբերի 25-ի գրոհը:
2008թ․ նոյեմբերի 2-ի Մայենդորֆի խայտառակ հռչակագիրը Հայաստանին չէր պարտադրվի, եթե Սերժ Սարգսյանի գլխին «Մարտի 1» չսարքվեր:
Իսկ Նիկոլ Փաշինյանը «թավշյա» հեղափոխություն չէր կարող անել, եթե 2017թ․ խորհրդարանական ընտրությունները տոտալ չկեղծվեին:
Որպեսզի Հայաստանը նոր կոլապսի չենթարկվի, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն գալիք ընտրություններում մեկ քվե իսկ կեղծելու գայթակղություն չպետք է ունենան, իսկ ընդդիմադիր ուժերը պարտավոր են առաջնորդվել ոչ թե «անպատճառ իշխանափոխության», այլ՝ «պոտենցիայով օժտված իշխանություն» ձևավորելու առաջնահերթությամբ: Կկարողանա՞ն:
Հ.Գ. Ճիշտ չէ ընկալումը, թե Ադրբեջանում բռնապետություն է: Այդ մարդիկ շատ անկեղծ են գտնվել և սահմանադրությամբ ամրագրել են, որ «գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին»: Ըստ էության, այնտեղ սահմանադրական միապետություն է: Եւ աշխարհը դա ընդունում է որպես Ադրբեջանի ժողովրդի լեգետիմ ընտրություն: Մենք ստիպված ենք բուժել մեր «ժողովրդավարական իմպոտենտությունը»»: