Տեսակետ

Շիրակի թեմի առաջնորդը արտահատո՞ւմ է Հայ առաքելական եկեղեցու միասնական տեսակետը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Հետաքրքիր է, երբ Շիրակի թեմի առաջնորդը մասնակցում է Գյումրու քաղաքապետի պաշտոնամուտի արարողությանը և Ստալինի մասին դրական խոսքեր ասում, արտահատում է Հայ առաքելական եկեղեցու միասնական տեսակե՞տը:

Մայր աթոռի տեղեկատվական ծառայությունից ասում են, որ Հայաստանի վարչապետի ընդունելությանը Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հնչեցրած որոշ մտքեր սուբյեկտիվ են, չեն արտահայտում եկեղեցու ընդհանրական տեսակետը»: