Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Թե բա՝ 150 հազարանոց ԼՂ-ն հաղթեց 6,5 միլիոնանոց Ադրբեջանին: Հա՞ որ: Բա երբ մառախուղի պատճառով մի օր Երևանից ուղղաթիռ չէր իջնում, բոլորով ինչու՞ էիք ընկճախտի մատնվում:
Այ, այդ քարոզչությունն է հայկական բանակի դերը նսեմացրել, զինվորականությանը հեղինակազրկել, ղարաբաղցի-հայաստանցի ջոկողություն սերմանել:
Էնքան, որ Ստեփանակերտում նույնիսկ լուրջ մարդիկ էին հավատացած, որ ղարաբաղցի նախագահն է Լևոն Տեր-Պետրոսյանից փրկել Արցախը: Եվ եթե հանկարծ Հայաստանում ոչ ղարաբաղցի նախագահ լինի, ապա «Արցախը ծախելու է»»: