Տեսակետ

Անընդունելի է. Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ո՛չ Բայդենի կողմից օգտագործած «ցեղասպանություն» եզրույթից եմ ոգևորվել, ոչ էլ՝ այսօր Թրամփի կողմից այդ եզրույթի չօգտագործելուց եմ հիասթափվել։

Քանի դեռ հայ քաղաքական միտքը չի կարողանում հասկանալ աշխարհի քաղաքական լեզուն, ապա միշտ հայ մարդուն կպահեք այսրոպեական ոգևորությունների ու հիասթափությունների ծիրում։

Ահա, հենց սրա համար է ասվում, որ ցեղասպանության ճանաչումը չի կարող համարվել մի ամբողջ պետության արտաքին քաղաքականության առաջնահերթություն, նախ, այդ ամենը բարոյական առումով է անընդունելի, որովհետև անընդունելի է ազգային ողբերգությունը դարձնել դիվանագիտական սակարկումների միջոց, երկրորդն էլ, պետությունը քաղաքական, տնտեսական, ռազմական շահեր գեներացնող օրգանիզմ է, և, բնականաբար, ցանկացած օրգանիզմ ունի կենսական անհրաժեշտության պահանջներ, և պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունները կապված են այդ կենսական պահանջները բավարարելու հետ»։