Տեսակետ

«Գլխուղեղի դաշնակիզմ». Արսեն Թորոսյանը նոր ախտորոշում է առաջարկում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մի քանի օր առաջ գրել էի, որ Դաշնակցությունը կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում։

Եվ ահա, երկար սպասել պետք չէր։ Ժամանակն է այդ ախտորոշմանը տալ բժշկական ճշգրտությամբ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»։ Նմանապես, ինչպես ասում ենք՝ գլխուղեղի կաթված կամ անևրիզմա։

Երեկ Գառնիկ Դանիելյանը ևս մեկ անգամ փայլուն կերպով հաստատեց այս ախտորոշումը՝ տարածելով ցինիկ կեղծիք, թե ես ԱԺ-ում իբրև թե խոսել եմ ադրբեջանցիների վերադարձի օգտին՝ իբր ժողովրդագրական վիճակը շտկելու համար։

Այն, որ Դաշնակցությունն ու որոշ այլ ընդդիմադիրներ վաղուց ստանձնել են Բաքվի խոսնակի գործառույթը՝ հետևողականորեն տարածելով ադրբեջանական նարատիվներ, արդեն նորություն չէ։ Բայց նման ցինիզմից հետո՝ «գլխուղեղի դաշնակիզմ» ախտորոշումը լիովին արժանի է ընդգրկվելու հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ»։