Տեսակետ

Մարդկության պատմությունը նման ստորության նախադեպ չգիտի. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Մարդկության պատմությունը նման ստորության նախադեպ, ամենայն հավանականությամբ, չգիտի. Բաքվի «դատավարությանը որպես վկա ներգրավվել է» 1991թ․ «Կոլցո» օպերացիայի ընթացքում ձերբակալված եւ  Բայիլովյան բանտում սպանված Յուրի Ջհանգիրյանը: «Դատարանում» ընթերցվում են անմարդկային խոշտանգումների գնով երեսունչորս տարի առաջ նրանից կորզված «ցուցմունքները»: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ էլ, առանց հասկանալու ալիևյան կեղծարարությունը, այդ նյութերը տարածում են:

Հ.Գ. Երբ ժամանակին պահանջում էինք, որ «Կոլցո»-ի բոլոր փաստերով պետք է քրեական գործեր հարուցել և պատասխանատուների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել, պատասխանատու պաշտոնյաները դեբիլ ժպիտ էին խաղացնում. «Իսկ ի՞նչ ասենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանին»: Ողբերգություն է, բայց այդ մարդիկ են այսօր Բաքվում «դատվում»»: