Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«33 տարի առաջ՝ ապրիլի 14-ին, չպարզված հանգամանքներում զոհվեց առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի 33 -ամյա նախագահ Արթուր Մկրտչյանը: 2020թ․ աղետալի պատերազմից մեկ ամիս առաջ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նա ետմահու արժանացավ Արցախի հերոսի բարձրագույն կոչման:
Ինչու՞ այդքան ուշացած: Ինչու՞ հենց այդ փուլում: Արայիկ Հարությունյանը կանխազգու՞մ էր Արցախի փլուզումը:
Օրն անցավ, Արթուր Մկրտչյանին հիշեցին միայն հարազատները, մտերիմ ընկերները: Արցախի իշխանություններից՝ ոչ մի անդրադարձ: Ինչու՞»: