Տեսակետ

Հայրենադարձության միջազգային երաշխիքներ են պահանջում, բայց՝ միայն Հայաստանից. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Արցախի պետական ինստիտուտների, սահմանադրության պահպանման մասին խոսում են մարդիկ, որ ձայն-ծպտուն չեն հանել, երբ 2022 թվականի նոյեմբերի 4-ին «թավշյա հեղաշրջում» է իրականացվել և նախագահի հրամանագրով արտաքին քաղաքականության և ֆինանսների կառավարման լիազորությունը վերապահվել պետնախարարին: 

Մինչդեռ սահմանադրությամբ այդ իրավասությունը/պարտականությունը վերապահված է միայն նախագահին: Բայց ի՞նչ եմ ասում․ այդ մարդիկ նույնիսկ 2020թ. սեպտեմբերի  27-ի ԱԺ նիստին չեն մասնակցել, իսկ ներկա պատգամավորներից ոչ ոք Արայիկ Հարությունյանից չի պահանջել, որ սահմանադրության պահանջը կատարի և ռազմական դրություն հաստատելու մասին հրամանագիր հրապարակի: 

Չկա, Արցախում պատերազմ չի եղել, Հայաստանն ու Ադրբեջանն են պատերազմել: Իրենք աղետի, հայրենազրկության հետ ոչ մի կապ չունեն: Իրենք բռնատեղահանվածներ են, ապահովության և հայրենադարձության միջազգային երաշխիքներ են պահանջում: Բայց՝ միայն Հայաստանից»: