Տեսակետ

Ստացվում է ուշագրավ ժամանակագրական ուրվագիծ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին շաբաթավերջին կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ: Եվս մեկ տեղեկություն, որ հաստատում է այն, որ Իրանի հարցը ռուս-ամերիկյան մեծ փաթեթի մաս է: 

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Արաղչիի այցը ծրագրված է: Բայց, չգիտես ինչու, այդ վաղօրոք ծրագրված այցի մասին հայտնի է դառնում միայն Օմանում իրան-ամերիկյան բանակցությունից հետո: 

Ի դեպ, ինչպես արդեն հայտնի է, նոր հանդիպումը սպասվում է այս շաբաթավերջին՝ Հռոմում: Ստացվում է ուշագրավ ժամանակագրական ուրվագիծ: Խոսքն այն մասին է, որ Օմանում հանդիպումից անմիջապես առաջ ԱՄՆ բանակցող Ուիտկոֆն էր մեկնել Ռուսաստան, իսկ Հռոմում հանդիպումից առաջ Ռուսաստան կմեկնի Իրանի բանակցող Արաղչին»: