ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք. այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած ԵՄ դրոշներն են իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործըկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանին և հայ ժողովրդի հանդեպ: Վստահ եմ՝ շուտով այս ճեմուղին կունենա բոլոր 27 երկրների կողմից նվիրաբերված դրոշները՝ իրենց ղեկավարների ստորագրություններով»։