Տեսակետ

Բոլոր լրատվամիջոցները թութակի պես կրկնում են Բաքվի տարածած տեղեկությունը․ Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Բոլոր լրատվամիջոցները թութակի պես կրկնում են Բաքվի տարածած տեղեկությունը, իբր ականի պայթյունից Աղդամում չորս մարդ է տուժել: Մեկը չկա՝ ուշադրություն դարձնի նախնական հաղորդագրությանը, ըստ որի՝ դեպքը տեղի է ունեցել Ալիաղալի գյուղի տարածքում:

«Պատասխանատու-հայրենասիրական» լրատվամիջոցներին ասեմ, որ խոսքը Հովտաշեն օկուպացված գյուղի մասին է, որտեղ Պաշտպանության բանակը դիրքեր չի ունեցել: Տարածքն, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիներն ականապատել են 1992-93 թվականներին, երբ փորձել են պաշտպանական բնագիծ ստեղծել:

Բայց այդ մասին ոչ մի լրատվամիջոց ոչինչ չի ասում: Որովհետեւ կամ պատկերացում չունեն, կամ ալիեւյան նարատիվների տիրաժավորումն ավելի թանկ է գնահատվում»։