Տեսակետ

«Տեղի ունեցավ ինձ համար այդքան սպասված հարցազրույցը». Ալեն Սիմոնյան

«Տեղի ունեցավ ինձ համար այդքան սպասված հարցազրույցը». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մարտի 29-ի երեկոյան վերջապես տեղի ունեցավ ինձ համար այդքան սպասված հարցազրույցը: Թե ով է վարել հարցազրույցը, թույլ տվեք չասել, թողնենք ինտրիգը մնա մինչև վերջին րոպեն: Միայն կասեմ, որ ընտրությունը միանշանակ ճիշտ էր, և հենց առաջին րոպեից լավ զրույց սկսվեց: Այն տևեց 2 ժամ 30 րոպե, բնական է, այդ ամբողջը եթեր չենք տա, որպեսզի զերծ մնանք նախկինում ասվածը կրկնելուց ու բաներից, որը կարող է չափից շատ աղմուկ բարձրացնել այսօր: Նպատակը չի եղել աղմուկը, այլ ասել բաներ, որոնք դեռ չեն ասվել:

Ամբողջական տարբերակը կմնա իմ արխիվում և մի օր գուցե հասանելի կդառնա բոլորին: Իսկ հրապարակվող մասը հետաքրքիր, ուղիղ և ինձ բնորոշ անկեղծությամբ մի ծաղկաքաղ է քննարկված բոլոր թեմաների վերաբերյալ:

Հարցազրույցը հասանելի կլինի այս ամսվա վերջում:

Շնորհակալություն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական