Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Թաթոյան Արմանին հլա հարցրեք՝ կեղծվե՞լ են ընտրությունները։
Հլա հարցրեք՝ երբ դու օմբունդսմեն էիր, հնարավո՞ր էր, որ որևէ համայնքում, այն էլ՝ Հայաստանի երկրորդ քաղաքում, այսպիսի պատկեր լիներ ընտրություններից հետո։ Սա չեմ ասում նրա համար, որ ՔՊ֊ն իրեն լավ զգա․ ՔՊ-ն հիմա դեմոկրատական ընտրություններով պարտվում է կրիմինալին, թաղի խուժանին, մի խոսքով՝ կրկին էլեկտորալ ժողովրդավարությունը վտանգված է, բայց այն, որ ամիսներ շարունակ պնդում էին, որ այս իշխանությունը կկեղծի ընտրությունները, կրկին քարոզչական փուչիկ դուրս եկավ։
Մի խոսքով՝ հեղափոխական էյֆորիան ավարտված է, ու հայաստանյան իրականությունը վերադարձել է 2018թ․ մարտ ամիս։
Նույն վիճակում են գտնվում նաև եվրոպամետները (դեմոկրատ ուժերը), այս կոնտինգենտն էլ չի կարողանում հասկանալ, որ «բոլորը վատն են, մենք՝ լավը» հռետորաբանությունը չի գործում, ավելին, նրանք գնացին ամենավատ ճանապարհով՝ թիրախավորելով ՔՊ-ին, այն դեպքում, որ իրենք պետք է ավելի շատ տատանվող զանգվածի վրա աշխատեին։
Սարսափելին այն է, որ այս ամենի արանքում տուժում է պետությունը, մտածող ու բարեկիրթ քաղաքացին, սկզբունքներ ունեցող մարդը, որը հասկանում է, եթե նախկինները ռևանշի հասնեն, ստալինյան ռեպրեսիաները կվերադառնան Հայաստան»։