Տեսակետ

Օժտե՛ք Եվրադաշինքին իշխանությամբ, որ հետո կարողանաք հպարտորեն պահանջել

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին շաբաթներին գրեթե ամեն օր Գյումրիում էի։ Քայլել եմ թաղամաս առ թաղամաս, աչքով տեսել քաղաքի փառքն ու ցավը, լսել մարդկանց, զգացել նրանց հպարտությունն ու վիրավորավորանքը, ուրախությունն ու վիշտը։ Ամեն օր ավելի խորությամբ եմ հասկացել Գյումրին՝ որպես քաղաք և որպես ճակատագիր։

Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն՝ Գյումրիին մոտ լինելու այս պատեհության, հիանալի ընկերներ ձեռք բերելու, վստահելի կապեր կառուցելու, ամենակարևորը՝ քաղաքը, մարդկանց ներսից ճանաչելու, հասկանալու համար

Ես Գյումրիից այլևս չեմ հեռանալու։ Որքան էլ երազեն որոշ տարրեր, ես այստեղ եմ ու այստեղ եմ մնալու։ Մնալու եմ այնքան, որքան ուժերս միտքս, կարողություններս կբավարարեն:։ Մնալու եմ, որովհետև Գյումրին հավատ է, վստահություն է ու փրկության եզրին կանգնած արժանապատվություն։

Ժամեր անց ընտրություններ են: Սիրելի ու անկրկնելի գյումրեցիներ, մի՛ զլացեք, գնացե՛ք ընտրության՝ հանուն մեր սիրելի Գյումրիի, հանուն քաղաքի, որին ձեր և մեր սերունդներն արժանի են։ Օժտե՛ք Եվրադաշինքին իշխանությամբ, որ հետո կարողանաք հպարտորեն պահանջել։

Չվախենաք ո՛չ նախկիններից, ո՛չ գործողներից։ Նրանք բոլորը ձեզ խաբել են: Քվեարկեք վաղվա օրվա օգտին։ Քվեարկեք՝ որ Գյումրին հպարտությամբ ու արժանապատվորեն ապրի ու հարատևի: Եվրադաշինք։ Թիվ 6։ Ապագան սկսվում է քո քվեից»։