Տեսակետ

Եթե պիտի գնայիք Եվլախ և «հացուջուր» խնդրեիք, ինչու՞ բանը հասցրիք սեպտեմբերի 19-ին

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Մեկը չկա՞՝ Արցախի ԱԺ պատգամավորին, որ մեկուկես տարվա լռության ուխտը խախտել, մի լրատվամիջոցի հարցազրույց է տվել, հարցնի. եթե վերջը պիտի գնայիք Եվլախ և «հացուջուր» խնդրեիք (իրականում՝ բնակչության բռնատեղահանման համար բենզին են խնդրել), ինչու՞ բանը հասցրիք սեպտեմբերի 19-ին, ձեր սրտի սյուն, անմար փարոս Լավրովը հուլիսի վերջ-օգոստոսի սկզբին էր փոխանցել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի «ռեինտեգրացիայի» մի քանի կետանոց պլանը: 

Չէի՞ք կարող հենց նույն օրն ընդունել Եվլախում «բանակցությունների» առաջարկը, հարյուր հազար մարդ մի շաբաթ դիվուդադարի չէր մատնվի, մոտ հինգ հարյուր զոհ չէինք տա, հեռացողը կհեռանար, մնացողը,-եթե այդպիսին գտնվեր,-կմնար իր տանը: 

Հարցը սա է, ոչ թե Սամվել Շահրամանյանի ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագրի օրինական կամ ոչ օրինական լինելը»: